Սեպտեմբերի 25-ի առավոտյան Թել Ավիվում և Իսրայելի կենտրոնական այլ քաղաքներում օդային հարձակումների մասին ահազանգ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է BILD_Russian տելեգրամյան ալիքը։
Լիբանանից արձակված հրթիռը իսրայելական բանակը որսացել է Թել Ավիվի վրայով։
«Հըզբոլլահը» ասել է, որ հարձակումը ուղղված է եղել Մոսադի գլխավոր գրասենյակին և դա պատասխան է «Հըզբոլլահի առաջնորդների սպանություններին և փեյջերի և անլար սարքերի պայթեցմանը»:
Իսրայելի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 25-ի գիշերը հարձակվել են Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախների վրա։ Հարձակման են ենթարկվել զենքի պահեստները, հրթիռային կայանները և զինյալները, իսկ հաջորդած պայթյունները հաստատել են, որ այդ վայրերում մեծ քանակությամբ զենք է պահվել, հաղորդում է իսրայելական բանակը X հարթակում:
Իսրայելցի զինվորականները կարծում են, որ Հեզբոլլահն արդեն զգալիորեն թուլացել է։ «Հեզբոլլահն այսօր այն Հեզբոլլահը չէ, որը մենք գիտեինք մեկ շաբաթ առաջ», — ասել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Նրա խոսքով՝ վերջին հարձակումների ժամանակ Իսրայելին հաջողվել է ոչնչացնել ահաբեկչական կազմակերպության տասնյակ հազարավոր հրթիռներ։
Լուսանկարում՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության աշխատանքները Հայֆայի տարածքում