Պետք է պատրաստվենք պատերազմի․ Լուկաշենկո

Բելառուսը պետք է հետագայում եւս ամրապնդի իր պաշտպանունակությունը եւ պատրաստվի հնարավոր պատերազմի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Օբուզ-Լեսնովյան զորավարժարանում կայացած խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Հին բանաձևն է՝ խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել (չնայած ինչու ենք մենք այստեղ ինչ-որ մեկի առաջ արդարանում), որ մենք չենք պատրաստվում պատերազմել, չենք ուզում պատերազմել…այս ամենն արդեն ասված է։ Սա լսում են, բայց իրենց գործն անում են մեր հակառակորդները, մեր մրցակիցները։ Նրանք, ովքեր պատրաստվում են մեր դեմ, ուղիղ խոսելու ենք, կռվելու ենք։ Ուստի մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Եվ տա Աստված, որ այդ պատերազմը չլինի», — ասել է երկրի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Բելառուսի իշխանությունները դեռևս չեն նկատում երկրի դեմ պատերազմ սկսելու միտումներ, թեև իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Լուկաշենկոն նաև ասել է, որ Ուկրաինայում և աշխարհի այլ մասերում հակամարտությունների ֆոնին Բելառուսը վերջին տարիներին արդեն չորս անգամ բարեփոխել է բանակը:

Բելառուսի նախագահը բազմիցս մեղադրել է հարևան երկրներին, մասնավորապես Լեհաստանին սահմանին զորքեր ավելացնելու մեջ և կոչ արել պատրաստվել հնարավոր հակամարտությանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031