Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր առավոտյան ժամանել է Կիև։ Սա նրա ութերորդ այցն է Կիև։

Եվրահանձնաժողովի նախագահն X-իր էջում, մասնավորապես, շեշտել է՝ շուտով սկսվում է ջեռուցման շրջանը, իսկ Ռուսաստանը շարունակում է թիրախավորել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։

«Մենք կօգնենք Ուկրաինային իր խիզախ ջանքերում։ Ես եկել եմ այստեղ՝ քննարկելու Եվրոպայի աջակցությունը։ Ձմեռային պատրաստվածությունից մինչև պաշտպանություն», — գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Եվրամիությունը ևս 160 մլն եվրո կհատկացնի Կիևին՝ ռուսական հարձակումներից տուժած էներգետիկ համակարգերի վերականգնման համար՝ ընդգծելով, որ Եվրամիությունը ձմռանը կփակի Ուկրաինայի էլեկտրաէներգիայի կարիքների ավելի քան 25 տոկոսը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտնել է, որ կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության՝ 2022-ի հոկտեմբերից Ռուսաստանն ավելի քան հազար հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումները զգալի վնաս են հացրել այդ ենթակառուցվածքներին, և այն կարող է էլ ավելի կործանարար հետևանքներ ունենալ, քանի որ ձմեռը մոտենում է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930