Զելենսկին կմեկնի ԱՄՆ` Բայդենից թույլտվություն խնդրելու համար․ Bild

Վլադիմիր Զելենսկին մտադիր է մեկնել ԱՄՆ, որպեսզի անձամբ թույլտվություն խնդրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից՝ հեռահար արևմտյան զենքով Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը։

Նշվում է, որ Զելենսկին Վաշինգտոն կմեկնի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այնտեղ նա իր ռազմավարությունը կներկայացնի Սպիտակ տան գործող սեփականատեր Ջո Բայդենին, ինչպես նաեւ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին եւ Դոնալդ Թրամփին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» — ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին ԱՄՆ այցի ժամանակ ցանկանում է ներկայացնել իր «պլանը», որը ներառում է ռազմաճակատի առանձին հատվածներում կրակի դադարեցման համաձայնություն:

Մինչդեռ նախօրեին հայտնի է դարձել, որ Ուկրաինան ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային է փոխանցել այն թիրախների ցանկը, որոնց ուղղությամբ նա մտադիր է հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին, եթե Ուկրաինայի զինված ուժերին թույլ տան դա անել:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930