Հանցավորության մակարդակը նվազել է, առանձնապես ծանր հանցագործությունները՝ ավելացել. Աննա Վարդապետյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանում հանցավորության մակարդակին։

Վարչապետի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ 2024թ. առաջին կիսամյակում այն նվազել է. «2024թ. առաջին կիսամյակում կա 18.818 դեպք, մինչդեռ 2023թ. նույն ժամանակահատվածում 19.891 դեպք էր»:

Ըստ նրա՝ 8.2%-ով նվազել են ծանր հանցագործությունները, փոխարենը աճել են առանձնապես ծանր հանցագործությունները՝ 17.8%–ով։ Դատախազի խոսքով՝ մտահոգիչ է զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։

Կառավարության ղեկավարն արձագանքեց, որ դա կարող է տագնապի զգացողություն առաջացնել․ «Եթե հանցագործություն է կատարվում, հնչում են կրակոցներ, այդ կրակոցները լսում են շատ մարդիկ, խոսակցությունը շատ արագ տարածվում է և դառնում լուրջ քննարկման առարկա, և այո, կարող է տագնապ հարուցել»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031