Ո՞վ պետք է իրականացնի Նոյմեբերի 9-ի կետով ճանապարահների անվատնագության վերահսկողությունը։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդքան քննարկվում է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարության 9-րդ կետը՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Սա նշանակում է, որ 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ միայն, այլ տարածաշրջանային բոլոր տրանսպորտային կապերի, օրինակ՝ Հայաստան-Իրան երկաթուղու բացման մասին, ավտոտրանսպորտային ճանապարհի բացում Հայաստանից Իրան Նախիջևանով։
ՀՀ-ն երաշավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով, երաշխավորը Հայատանն է, և բոլոր նրանք ովքեր ասում են, որ որևէ երրորդ երկրի անվտանգություն ապավոհելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան՝ որտեղ է դա գրված։ Ո՞նց կարող է Հայաստանը երաշխավորի անվտանգությունը, եթե ինքը չի անվտանգության պատասխանատուն, եթե տենց է ուրեմն ՀՀ-ն երաշախվոորում է աշխարհի բոլոր երկրների անվտանգությունը»։