ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերում 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել. օդանավակայանների աշխատանքը վերականգնվել է

«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները վերսկսել են աշխատանքը լուսաբացին մտցված սահմանափակումներից հետո:

Ըստ «Ռոսավիացիա»-ի, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված միջոցառումը չեղարկվել է Մոսկվայի ժամանակով ժամը 07:58-ին։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են 144 ուկրաինական անօդաչու՝ 20-ը՝ Մոսկվայի, 72-ը՝ Բրյանսկի, 14-ը՝ Կուրսկի, 13-ը՝ Տուլայի, 8-ը՝ Բելգորոդի, 7-ը՝ Կալուգայի, 5-ը՝ Վորոնեժի և 4-ը՝ Լիպեցկի, 1-ը՝ Օրյոլի մարզերում:

Հաշվի առնելով առլա իրավիճակը՝ օդանավակայանների աշխատանքումսահմանափակումներ էին մտցվել: Մի քանի տասնյակ ինքնաթիռներ ուղարկվել են այլ օդանավակայաններ։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930