ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով

ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նկատի ունենալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կա:

«Սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթուղային լինի: Հետո հանկարծ Հայաստանը հայտարարեց, որ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում», — ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031