Այդ երկիրը դարձել է Արևմուտքի համար մանրադրամ. Պուտին

Մոնղոլիա այցից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել տեղական «Оноодор» թերթին, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը։

«Ուկրաինայի ներկայիս ողբերգության գլխավոր պատճառը հավաքական Արեւմուտքի նպատակային հակառուսական քաղաքականությունն է՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել է նա։

Ըստ ՌԴ նախագահի՝ «ԱՄՆ-ն և Արևմուտքը տասնամյակներ շարունակ ձգտում են լիակատար վերահսկողության Ուկրաինայի նկատմամբ, և հիմա այդ երկիրը դարձել է մանրադրամ»։

Նա շեշտել է, որ արևմտյան էլիտաները ՈՒկրաինան դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք. «Մոսկվան դա տեսնում է և կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները քաղաքացիների անվտանգության համար»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930