Արտագաղթում են նրանք, ովքեր չեն ուզում իրենց երեխաները բանակում ծառայեն. Փաշինյանը` ՀՀ-ից հեռացող արցախցիների մասին հարցին ի պատասխան

«Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր կոչն է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր սիրելի քույրերին և եղբայրներին, որ նրանք դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Մենք ուզում ենք նաև, որ նրանք չարտագաղթեն։ Արտագաղթին էլ մենք պետք է ի վերջո որպես երևույթ անդրադառնա՞նք, թե՞ ոչ։ Արտագաղթողների մի հսկայական մասը ովքե՞ր են, այն մարդիկ են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում, ինչո՞ւ չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում, որովհետև խաղաղություն չկա։ Խաղաղության օրակարգը նաև դրա համար է, այո, բազմաթիվ դժբախտությունների, ցնցումների միջով անցնելով, բայց սա ճիշտ ճանապարհ է, մենք էդքան խելոք չէինք մինչև էդ ցնցումները էդ գիծը որդեգրենք, բայց կա ավիացայի մեջ հասկացություն՝ անդառնալիության կետ, ռուսերեն ասում են точка невозврата, և ասել եմ բազմիցս՝ դուք բոլորդ պետք է իմանաք, որ 2018 թվականի մայիսի 8-ի դրությամբ էդ точка невозврата-ն վաղուց անցան ենք եղել մենք՝ որպես պետություն, որպես հանրություն, որպես ժողովուրդ»,-ասաց Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930