Կիրանցում նոր դպրոց կկառուցվի

Կիրանցում նոր դպրոց կկառուցվի: Կառավարության որոշմամբ գյուղի՝ 0,6 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին՝ Կիրանցի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։

Գյուղի գործող դպրոցը մոտ է հայ-ադրբեջանական սահմանին։ Սահմանազատման ու սահմանագծման վերջին աշխատանքներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե գյուղացիներին անվտանգության երաշխիքները բավարար չթվան, հարկ եղած դեպքում նորը կկառուցեն:

«Կիրանցում դպրոցի հարցն աշակերտների ծնողների հետ կքննարկենք: Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, ծնողներին բավարար չի թվա, ներողություն խնդրելով՝ գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք, և այդ դպրոցը կամրացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը»,- ասել էր նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031