Պավել Դուրովը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Պավել Դուրովը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Այս մասին հայտնել են տելեգրամ ալիքները:

Նշվում է, որ դատավորը դադարեցրել է Պավել Դուրովին ոստիկանությունում կալանքի տակ պահելը՝ նրա նախնական հարցաքննության և հնարավոր մեղադրանքի առաջադրման նպատակով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը տարվել էր դատարանի դահլիճ, քանի որ լրացել էր Ֆրանսիայի օրենսդրությամբ նախնական կալանքի համար սահմանված 96 ժամը:

Դուրովը Փարիզի օդանավակայանում ձերբակալվել էր օգոստոսի 24-ին։ Ըստ քննիչների՝ նա «Տելեգրամ»-ի միջոցով իրականացվող անօրինական գործողությունների մեղսակից է։

Գործը պարունակում է 12 հանցագործության մեղադրանք, որոնք, ըստ քննիչների, կատարվել են «անանուն անձի» նկատմամբ։ Դրանց թվում են՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, մանկական պոռնոգրաֆիա պահելու և տարածելու մեղսակցությունը, թմրամիջոցների ձեռքբերման, փոխադրման, պահպանման, վաճառքի կամ փոխանցման մեղսակցությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև կիբերհանցագործություններին մեղսակցության և կազմակերպված հանցավոր խմբերի շրջանակներում խարդախության մեղսակցության, ինչպես նաև այլ հանցագործությունների համար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30