Պուտինը խորհրդակցություն է հրավիրել Կուրսկում և սահմանամերձ այլ շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է հրավիրել՝ երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին առնչվող հարցերի շուրջ:

«Ձեզ հավաքել եմ՝ քննարկելու Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը»,- նշել է Պուտինը հանդիպման թեման։

Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին զանգվածային հարձակում են գործել Կուրսկի շրջանի վրա։ Այդ ընթացքում Պուտինը մի քանի անգամ խորհրդակցություններ է անցկացրել՝ Կուրսկի և սահմանամերձ այլ շրջաններում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ՌԴ ՊՆ-ի առջեւ խնդիր է դրված «դուրս բերել, տապալել թշնամուն մեր տարածքներից» և սահմանային ծառայության հետ միասին ապահովել պետական սահմանի հուսալիությունը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031