Բաքուն հիմա էլ մեղադրում է Երևանին Քելբաջարի դիրքերի ուղղությամբ կրակելու համար, հայկական կողմը դեռ չի արձագանքել

Բաքուն երեկվանից երկրորդ հաղորդում է տարածում՝ հայկական կողմին այս անգամ մեղադրելով երեկ ժամը 23:50-ի սահմաններում Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից Քելբաջարի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

Երևանը դեռ չի արձագանքել այս հաղորդմանը։

Երեկ Բաքուն մեղադրել էր Հայաստանին Նախիջևանի Ջուղայի շրջանի ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Հայակական կողմը հերքել է այս հաղորդումը՝ հիշեցնելով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։

Այս առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031