«Իմ քայլի» գործունեության հաշվետվությունը չի երևացել կայքում տեխնիկական խնդրի պատճառով․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ոչ առևտրային կազմակերպություններն օրենքով սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, ներկայացրել են իրենց տարեկան հաշվետությունները:

«Հաշվետվությունների էլեկտրոնային ձևը լրացվում է ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf և հաշվետվությունները ինքնաշխատ եղանակով հրապարակվում են Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական www.src.am կայքէջում` «Ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվություններ» բաժնում (https://www.src.am/am/organizationReportsPage/137)։

«Իմ քայլը» հիմնադրամը 2023թ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրել է 01․07․2024թ․, սակայն Պետական եկամուտների կոմիտեի կայքում ինքնաշխատ եղանակով այն չի հրապարակվել։ Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01․07․2024թ․ դրությամբ գործունեության մասին 131 հաշվետվությունները Պետական եկամուտների կոմիտեի կայքում ևս հասանելի չեն։

Հայտնում ենք, որ ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր 131 հաշվետվությունները հասանելի չեն դարձել հանրությանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքէջում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: Ներկայում տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդիրը վերացնելու և հաշվետվությունները Կոմիտեի կայքէջում արտացոլելու նպատակով»:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930