Առողջապահության նախարարությունը «Ցրված սկլերոզ»-ով բուժառուների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ բուժառուների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր:

Ինչպես հայտնում են նախարարությունից, տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար:

Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 բուժառու, որից 51-ը ստանում է «Օկրելիզումաբ» դեղը:

Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված բուժառուներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները:

108 բուժառու, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ, ստանում են 3 անվանում դեղ:

«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ բուժառուի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ։

Հրամանը` այստեղ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30