Մոսկվան ցնցված է Գազայի հատվածում դպրոցի վրա կատարված հարձակումից. Զախարովա

Մոսկվան ցնցված է Գազայի հատվածում դպրոցի վրա կատարված հարձակումից և կոչ է անում իսրայելական կողմին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից:

Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան խորապես ցնցված է տեղի ունեցածով։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին: Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային և հետևողական դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքի խիստ պահպանման անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ հայտնել էինք , որ Իսրայելը հարված է հասցրել Գազայի դպրոցին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031