ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է ըմբիշներին Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու առթիվ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճելու առթիվ շնորհավորել է ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին։

Այս մասին նշված է դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Շնորհավորում ենք հունահռոմեական ոճի ըմբշամարտում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճած ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին»,-գրել է Ֆրանսիայի դեսպանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930