Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում բնակչությանը. Դըկոտինյին՝ Ներքին Հանդի պարեկության մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոկում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության՝ Ներքին Հանդում իրականացրած պարեկությանն ու գրել.

«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։ Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը: Առաքելությունն ապացույցն է այն բանի, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»:

Դեսպանը նաև լուսանկարներ է հրապարակել Ներքին Հանդի պարեկությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը օգոստոսի 7-ին հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանին հումանիտար և անվտանգային իրավիճակը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930