Լավ լուր կա վարորդների համար, 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13-ը. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերների հետ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել վարորդների համար:

Այս մասին «Radio Aurora»-ի եթերում ասել է ԱԺ նախագահը՝ նշելով, որ այն նախաձեռնվել է վարորդների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում:

«Լավ լուր կա վարորդների համար: Նախատեսվող փոփոխությունը կվերաբերվի բալերին: Փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո այդ բալերը 9-ի փոխարեն 13 կդառնան, կշատանան: Մի քանի խախտում կծանրացվի, օրինակ՝ հարբած կամ հանդիպակաց գոտով մեքենա վարող վարորդներից ավելի շատ բալեր կհանվեն: Այն հնարավոր է՝ այս տարի ընդունվի»,- մանրամասնել է ԱԺ նախագահը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031