«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ, ասվում է Առաջին ալիքի հայտարարության մեջ: Լուսանկարում մեր ներկայացուցիչը՝ Լեոն, շրջապատված է պատվիրակության մյուս անդամներով, նրա կողքին են նաեւ ծնողները՝ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը: Մեր ներկայացուցչին ճանապարհել են Հայաստանի դրոշների ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ:

Լեոն մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Cosmic Friend երգով: Երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերը գրել են Վահրամ Պետրոսյանն ու Մալենան, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

«Մանկական Եվրատեսիլ 2024-ը» կայանալու է նոյեմբերի 16-ին՝ Մադրիդում:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031