Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը

Հայաստանում նախատեսվում է սահմանել նոր կարգավորումներ՝ ուղղված սնդիկի ներմուծման և արտահանման խստացված հսկողությանը, որի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի վնասակար ազդեցությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծերը հրապարակվել են e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Այս որոշման նախագծերը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ ի կատարումն «Սնդիկի մասին» օրենքի պահանջների և Հայաստանի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթների։

Սնդիկի արտահանումն ու ներմուծումը կարգավորող նախագծերը ուղղված են սահմանափակել սնդիկ պարունակող ապրանքների շրջանառությունը և կանխել ապօրինի ներմուծումը, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ մարդկանց առողջության և բնապահպանական համակարգի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը ճանաչել է որպես հանրային առողջությանը վտանգավոր քիմիական նյութ՝ ընդգծելով դրա վնասակար ազդեցությունը նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, ինչպես նաև թոքերի, երիկամների և աչքերի վրա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031