ՔՊ-ի նախաձեռնած Գյումրու ավագանու արտահերթ նիստը չկայացավ, մյուս խմբակցությունները չներկայացան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին նախաձեռնել էր ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց էր՝ Գյումրի համայնքի ղեկավարի ընտրությունը:

Ավագանու նիստը, սակայն, չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Դահլիճում ներկա էր միայն նիստը նախաձեռնած խմբակցությունը:

Գյումրու ավագանու «Հանրապետական», «Զարթոնք», «Ապրելու երկիր» խմբակցություններն ու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը հայտարարված 30 րոպե ընդմիջումից հետո ևս չներկայացան նիստին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Պապիկյանը հայտարարեց․

«Այս պահին նիստերի դահլիճում ներկա է ավագանու 11 անդամ, քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930