Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսն ընտրվել է ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացել, ասված է կազմակերպության հաղորդագրությունում։

«Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները: Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել», — հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ թեկնածուներին ընտրելիս կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։

Հանձնախումբը նշում է, որ աջակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուների, որոնք ընտրվել են Ամերիկայի 20 նահանգներից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930