Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։

Ինչպես հայտնել է կաթողիկոսության մամուլի ծառայությունը, դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Լիբանանում տիրող իրավիճակին։

«Հայաստանի դեսպանին հետ հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն, վերջին շրջանին Ամերիկայի Միացեալ Նահանգներու արեւելեան հայոց թեմին Հայրապետին շնորհած հովուապետական այցելութեան եւ Լիբանանի ներկայ կացութեան։

Յիշեալ թեմաներուն գծով Նորին Սրբութիւնը պարզեց իր պատկերացումները։ Այս առիթով ան նաեւ իրազեկ դարձաւ Հայաստանի մէջ եւ Հայաստանի արտաքին յարաբերութեանց առնչուած վերջին զարգացումներուն մասին։
Ապա, Նորին Սրբութիւնը ընդունեց Վատիկանի մօտ Լիբանանի նախկին դեսպան զօրավար Ճորճ Խուրի։

Հանդիպման նաեւ ներկայ էր հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունի։

Հանդիպման առանցքը հանդիսացաւ Լիբանանի ներկայ կացութիւնը եւ նախագահական ընտրութիւնը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930