Բրաիմա Կանդեն համալրել է «Վեստ Արմենիայի» շարքերը

Պորտուգալիայի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ Բրաիմա Կանդեն համալրել է «Վեստ Արմենիայի» շարքերը, տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա հենակետային կիսապաշտպանը ֆուտբոլային կրթությունը ստացել է հեղինակավոր ակումբներում՝ հանդես գալով անգլիական «Ֆուլհեմի» Մ-18 թիմում, պորտուգալական «Սպորտինգի» Մ-19 թիմում և «Պորտու Բ»-ում:

Կանդեն մի շարք երկրներում հանդես գալու մեծ փորձ ունի՝ Հունաստան, Գերմանիա, Իսլանդիա, Լիտվա, Ջիբրալթար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930