ՕԽ-2024․ Հայտնի են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցակիցները կիսաեզրափակիչում

2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում հայտնի են դարձել Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցակիցները։

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում կգոտեմարտի կուբացի Գաբրիել Ռուսիլոյի հետ։ Վերջին անգամ Արթուրը հանդիպել է Գաբրիելի հետ 2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, որտեղ, վերջին վայրկյաններին 3:3 հաշվով պարտվել է նրան, քանի որ վերջինը միավոր վաստակել էր կուբացին։

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում կգոտեմարտի ճապոնացի ըմբիշ, Ասիայի գործող չեմպիոն և 2023 թվականի աշխարհի առաջնության մեդալակիր Նաո Կուսակայի հետ։

Կիսաեզրափակիչ գոտեմարտերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 20։15-ին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30