Գուրգեն Արսենյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից ստացել է դիմում` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Այս մասին լուրը tvnews.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան նշանակելու մասին։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանը նոր դեսպան է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930