Պետք է ամեն ինչ անել՝ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմը կանխելու համար․ Հունգարիայի ԱԳ նախարար

Աշխարհում աճում է անհանգստությունը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիարտոն՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանի հետ։

Սիարտոն ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է՝ ցավոք քննարկումները հաստատեցին, որ իրավիճակը տարածաշրջանում ծայրահեղ լարված է։

«Կարող ենք վստահ լինել, որ եթե անվտանգության ներկայիս ճգնաժամը տարածվի ևս մեկ երկրի վրա, այն այդ տարածքում չի ավարտվի։ Հակամարտությունը հեշտությամբ կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, որը կարող է սպառնալ համաշխարհային անվտանգությանը։ Ուստի միջազգային հանրությունը պետք է իր ուժերը կենտրոնացնի՝ էսկալացիա թույլ չտալու համար», — գրել է Հունգարիա արտաքին գործերի նախարարը։

Անդրադառնալով խնդրի վերաբերյալ Բուդապեշտի դիրքորոշմանը՝ Սիարտոն շեշտել է․ — «Մենք չենք կարող թույլ տալ, որ Իսրայելը ենթարկվի նման ահաբեկչության, ինչպես անցյալ տարվա հոկտեմբերին։ Պետք է ամեն ինչ անել տարածաշրջանային մեծ պատերազմը կանխելու համար»։

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղել են դեպի Իսրայելը և սպառնացել պատասխան գործողություններով:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30