Օլիմպիական խաղեր. Վահագն Դավթյանը 6-րդն է

Հայաաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 35-ամյա Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում բավական հաջող ելույթ ունեցավ և վաստակեց 14,866 միավոր հավաքեց՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել է Չինաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Լյու Յանը՝ վաստակելով 15.300 միավոր:

Հիշեցնենք՝ Վահագն Դավթյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031