ՀԱՕԿ-ը ներկայացրել է Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է Օլիմպիական խաղերին մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը:

Բռնցքամարտ

Դավիթ Չալոյան — 1/4 եզրափակիչ` օգոստոսի 3-ին, Երևանի ժամանակով 00:08

Մարմնամարզություն

Վահագն Դավթյան (օղակներ) — եզրափակիչ` օգոստոսի 4-ին, Երևանի ժամանակով 17:00

Արթուր Դավթյան (հենացատկ) — եզրափակիչ` օգոստոսի 4-ին, Երևանի ժամանակով 18:24

Աթլետիկա

Երվանդ Մկրտչյան (800մ վազք) — որակավորման փուլ ` օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 13:55

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Մալխաս Ամոյան (77կգ) — մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 6-ին , Երևանի ժամանակով 13:30

Արթուր Ալեքսանյան (97կգ) — մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 6-ին , Երևանի ժամանակով 13:30

Սլավիկ Գալստյան (67կգ)- մեկնարկային 1/8 եզրափակիչ`օգոստոսի 7-ին , Երևանի ժամանակով 13:30

Ազատ ոճի ըմբշամարտ

Արսեն Հարությունյան (57կգ) — մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 8-ին , Երևանի ժամանակով 13:30

Վազգեն Թևանյան (65կգ) — օգոստոսի 10-ին , Երևանի ժամանակով 13:30

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան (89կգ)- օգոստոսի 9-ին, Երևանի ժամանակով 17:00

Գարիկ Կարապետյան (102կգ) — օգոստոսի 10-ին, Երևանի ժամանակով 13:30

Վարազդատ Լալայան (+102կգ) — օգոստոսի 10-ին, Երևանի ժամանակով 22:30
Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով:

Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031