Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենք:
Այն գտնվում է Լոնդոնի կենտրոնում:
Վարչապետը շրջել է դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Կառավարությունը Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենք ձեռք բերելու համար հատկացրել էր ավելի քան 8 մլրդ դրամ: