Մբապեն բուժզննում է անցել Ռեալում

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալում» շնորհանդեսից առաջ։

Այսօր՝ հուլիսի 16-ին, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի կունենա Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձել է «Ռեալի» խաղացող։

Դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Մբապեի պայմանագրում ներառված է նաև 1 միլիարդ եվրոյի փոխհատուցում: Կիլիանի վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր: Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30