Հայտնի է Իրանի ԱԳ նախարարի հնարավոր թեկնածուն

Իրանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Աբբաս Արաղչին մեծ հավանականությամբ կդառնա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար իսլամական հանրապետության նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարությունում։ Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ընտրված նախագահի շրջապատի աղբյուրների։

Ըստ նրանց տեղեկատվության՝ Փեզեշքիանի քաղաքական խորհրդատուները կարծում են, որ Արաղչին ամենահարմարն է երկրի ԱԳՆ-ն ղեկավարելու համար։ Եթե ​​«ոչ մի առանձնահատուկ բան» չպատահի, քաղաքական գործչի թեկնածությունը կներկայացվի իսլամական հանրապետության խորհրդարանի քննարկմանը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Արաղչին հիմա էլ կատարում է արտաքին քաղաքականության հարցերով Փեզեշքիանի խորհրդականի դերը։ Նա, մասնավորապես, եղել է նորընտիր նախագահի խորհրդատուն իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների և տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30