Մբապեն երկու Եվրոպայի առաջնությունում ընդամենը մեկ գոլ ունի

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացասական առումով զարմանալի արդյունք է գրանցել Եվրոպայի առաջնություններում։

25-ամյա խաղացողը վերջին երկու ԵՎՐՈ-ներում «Եռագույնների» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 9 հանդիպման և դարձել միայն մեկ գոլի հեղինակ՝ 11 մետրանոցից։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիան 1։2 հաշվով պարտվեց Իսպանիային և տեղը զիջեց եզրափակիչում։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031