Իրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահին խորհուրդ է տվել շարունակել Ռայիսիի քաղաքականությունը

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանին։

Իր ուղերձում այաթոլլա Խամենեին ընդգծել է, որ ընտրված նախագահը պետք է օգտագործի Իրանի հնարավորությունները ժողովրդի բարեկեցության և երկրի առաջընթացի համար:

«Խորհուրդս է ընտրված նախագահ Փեզեշքիանին՝ ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռայիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել՝ երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- նշել է Իրանի գերագույն առաջնորդը՝ իր ուղերձում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31