Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը

Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ

«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։
Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

Խաղահրապարակներ

Հանդերձարաններ

Ցնցուղարաններ

Շվաքարաններ

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա_միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930