ՀԱՊԿ-ը դիտարկում և վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողությունները․ Տասմագամբետով

ՀԱՊԿ-ը ներկայումս չի դիտարկում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, բայց դիտարկում և վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողություններն Արևելյան Եվրոպայում, BelTA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Իրավիճակը Արևելյան Եվրոպայի հավաքական անվտանգության տարածաշրջանում, իհարկե, մնում է կազմակերպության ուշադրության կենտրոնում», — ասել է գլխավոր քարտուղարը՝ շարունակելով․ — «Բնականաբար ՆԱՏՕ-ի գործողությունները վերահսկվում և վերլուծվում են։ Փորձագետների և անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվում են բոլոր գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վրա»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031