Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա․ վարչապետ

«Ուզում եմ տեսնել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն: Ինչո՞ւ, որովհետև իմ համոզմունքն այս 6 տարիների փորձից հետևյալն է, որ այն բոլոր փոփոխությունները, որ հնարավոր էր ՀՀ-ում, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում, իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ, այդ ամեն ինչն արված է»:

Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պատկերացում ունի Հայաստանում ժողովրդավարության մասին, այն ամենի մասին, ինչ դեռևս պետք է իրականացնել:

«Այսօր էլ մենք ունենք քաղաքական կամք՝ այդ բարեփոխումները շարունակելու: Բայց մենք կտեսնենք, որ 2018-2019 թթ. փոփոխությունների այդ մեծ տեմպը մի իքս պահի դանդաղեց, նվազեց, և հիմա անբավարարվածության զգացումն այդ փոփոխությունների օրակարգի, բարեփոխումների օրակարգի իրականացումից ավելի շատ է, քան բավարարվածությունը:

Ինչի՞ց է դա, որովհետև միայն ցանկությունը բավարար չէ: Ընդհակառակը, այդ ցանկությունն ավելի մեծ է, որովհետև մենք տեսնում ենք ժողովրդավարության օգուտները, այդ թվում՝ հետևյալ տրամաբանությամբ, որ ժողովրդավարությունն ի վերջո պետության և հանրության դիմադրողականությունը մեծացնում է»,- ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, թե անընդհատ ասվում է՝ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, ինչը ճիշտ է, բայց չեն հարցնում՝ այդ դժվար ժամանակների միջով ինչպես և ինչի շնորհիվ է անցնում ՀՀ-ն:

«Իմ համոզմունքն այն է, որ ժողովրդավարության, միայն ու միայն ժողովրդավարության, որովհետև եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա: Բայց, հետևաբար, մենք պետք է արձանագրենք նաև, որ այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ (մենք բոլորով անկեղծ ուզում ենք՝ դա տեղի ունենա), դա արդեն տեղի է ունեցել և ավարտվել է, և մեզ պետք են արդեն ինստիտուցիոնալ լուծումներ»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031