Հունիսի 12-ին ԱԺ շենքի վրա հարձակումն ու բախումների հրահրումը 2 նպատակ ուներ. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ «ընդդիմության նպատակն է գործող իշխանության վրա նոր «Մարտի 1» կարելը»։

Ըստ նրա՝ հունիսի 12-ին ԱԺ շենքի վրա հարձակումն ու բախումների հրահրումը 2 նպատակ ուներ:

«Գրավել ԱԺ շենքը

Հրահրել բախումներ, որի հետևանքով կլինեին զոհեր, իսկ հետագայում՝ զոհերի հանգամանքը շահարկել:

Զուր չէ, որ հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց զանգվածային անկարգությունների կազմակերպիչների կողմից անընդհատ փորձ է արվում զուգահեռներ անցկացնել «Մարտի 1»-ի հետ։ Անգամ հրապարակային տեսակետ է հնչել՝ «ցավոք սրտի, հունիսի 12-ին զոհեր չեղան»։

Բայց տարբերությունն ավելի քան ակնհայտ է՝ «Մարտի 1»-ի լույս առավոտյան մարդիկ դեռ քնած էին վրաններում, երբ սկսեցին ժողովրդին կոտորել»,- գրել է նա:

Նշենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամը Մենուա Սողոմոնյանը, լրագրողների հետ զրույցում արձագանքելով հարցին, թե «Մարտի 1»-ի և հունիսի 12-ի միջև տարբերություն չի՞ տեսնում, ասել է. ««Մարտի 1»-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30