Լոռու նախկին մարզպետը՝ Փաշինյանի խորհրդական նշանակվելու մասին

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, ով նախօրեին նշանակվել է վարչապետի խորհրդական, հերքում է, թե ինքն աշխատանքից ազատվել է դպրոցների մարզադահլիճներում արձանագրված թերացումների պատճառով։

«Դուք որևիցե մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել։ Ես եմ դիմում գրել, ազատվել։ Դա զուգադիպություն է եղել»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե անձնական պատճառներ է ունեցել, այդ պատճառով էլ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Հարցին, թե ինչ խորհուրդներ է տալու Նիկոլ Փաշինյանին՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ընթացքում կերևա, դեռ կոնկրետ ոլորտներ չկան։ Ես զինվորական եմ, նախկինում էլ մարզպետ եմ եղել»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետին խորհուրդ տա կորցրած տարածքները հետ վերադարձնելու մասին՝ նորանշանակ խորհրդականը պատասխանեց. «ՀՀ տարածքը 29 743 քկմ է, դա չի էլ քննարկվում։ Դիվանագիտական ճանապարհով պետք է խնդիրը լուծվի։ Մենք չպետք է շեղվենք խաղաղության պայմանագրի օրակարգից»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031