Պարզվում են զինծառայող Դավիթ Ներսիսյանի մահվան հանգամանքները, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշով։
Քննչականը նշում է, որ երեկ Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին:
Ըստ հաղորդման՝ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ։ Նա շտապ տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 10:00-ի սահմաններում արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Կոմիտե նշում է, որ կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հարցաքննվել են մի շարք անձինք, բուժհաստատությունից առգրավվել են մահացած զինծառայողին վերաբերող բժշկական փաստաթղթերը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։