Եվրո-2024․ Խորվաթիան և Իտալիան չպարզեցին հաղթողին, Իսպանիան հաղթեց Ալբանիայի ընտրանուն

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի շրջանակում այսօր կայացան B խմբի հանդիպումները։

Խորվաթիայի հավաքականը Լուկա Մոդրիչի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթում էր Իտալիայի ընտրանուն, սակայն իտալացի պաշտպան Ձագանին հանդիպման ամենավերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։

Զուգահեռաբար ընթացող խաղում Իսպանիան հաղթեց Ալբանիային 1-0 հաշվով։ Իսպանացիների կազմում աչքի ընկավ Ֆերան Տորեսը։

Այսպիսով, Իսպանիան 100 տոկոսանոց արդյունք գրանցեց խմբային փուլում՝ վաստակելով 9 միավոր։ Իսպանացիները դեռ նախորդ տուրում նվաճել էին փլեյ-օֆֆի ուղեգիր։ Իտալացիները 4 միավորով երկրորդն են և ևս նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։ Խորվաթիան վաստակել է 2 միավոր։ Ալբանիան ունի մեկ միավոր և լքում է մրցաշարը։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30