Փորձ է արվում արատավորել Գերասիմ Վարդանյանի բարի համբավը․ ՀՅԴ

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել․
«Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններ, որոնցով փորձ է արվում արատավորել Գերասիմ Վարդանյանի բարի համբավը և կեղծ լուրեր տարածելով պառակտություններ առաջացնել ընդդիմադիր դաշտում և շարժման շարքերում:
Հայտնում ենք, որ իսկությանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրությունների ստեղծումը (թե ինչ տեխնոլոգիաներով են դրանք ստեղծել, դեռ կպարզվի քննության ընթացքում) և տարածումն ապօրինի է:
Այդպիսի վարքագիծն ամբողջովին համապատասխանում է Հայաստանում հաստատված ռեժիմի ՝ստի և կեղծիքի որդեգրած գործելաոճին:
Նշենք նաև, որ մենք տեղեկացված էինք այս և նմանատիպ այլ «ձայնագրություններ» պատրաստելու իշխանությունների հանձնարարության մասին:
Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ դրանք միանգամայն հակաօրինական են, նմանատիպ ձայնագրությունների ստեղծման և տարածման գործում ներառված բոլոր անձանց պետք է տրվի համապատասխան քրեարիավական գնահատական»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30