Եվրո-2024. Ռումինիան խոշոր հաշվով հաղթեց Ուկրաինային

Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնության E խմբի մեկնարկային խաղում Ռումինիայի հավաքականը երեք անպատասխան գնդակ ուղարկեց ուկրաինացիների դարպասը։

Այսպիսով, Ռումինիայի հավաքականն անսպասելիորեն սկսեց մրցաշարը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում իր ամենախոշոր հաշվով հաղթանակով։

Իր հաջորդ խաղում Ռումինիայի հավաքականը կխաղա Բելգիայի հավաքականի հետ, դա տեղի կունենա հինգ օրից՝ հունիսի 22-ին:

Այս խմբի այսօրվա մյուս խաղում հանդիպում են Սլովակիայի և Բելգիայի հավաքականները։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031