ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրները բանակցություններ են վարում մեծ քանակությամբ միջուկային զենք ծավալելու և այն պատրաստության վիճակի բերելու շուրջ: Ստոլտենբերգը դա պատճառաբանել է «Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնալիքներով»: Այս մասին նա հայտնել է The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։

Դաշինքի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է իր միջուկային զինանոցը ցույց տա աշխարհին, որպեսզի «հստակ ուղերձ հղի իր թշնամիներին»։

«Ես չեմ խորանա գործառնական մանրամասների մեջ, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է բերվի պատրաստության վիճակի, դրանցից որոնք պետք է թողնել պահեստում, բայց մենք պետք է խորհրդակցենք այդ հարցերի շուրջ: Հենց դրանով էլ մենք զբաղվում ենք», — ասել է նա:

Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ միջուկային ոլորտում թափանցիկությունը պետք է դառնա ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարության անկյունաքարը, որպեսզի դաշինքը պատրաստ լինի, իր խոսքով, ավելի վտանգավոր աշխարհի համար։

Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի նպատակն, իհարկե, առանց միջուկային զենքի աշխարհն է, բայց քանի դեռ միջուկային զենք կա, մենք կմնանք միջուկային դաշինք»։

Ստոլտենբերգը հավելել է, որ Չինաստանը խոշոր ներդրումներ է անում ժամանակակից զենքերի, այդ թվում՝ միջուկային զենքերի ոլորտում։ Ըստ նրա՝ Չինաստանը մինչև 2030 թվականն իր միջուկային մարտագլխիկների թիվը կհասցնի 1000-ի, իսկ դա, գլխավոր քարտուղարի խոսքով, նշանակում է, որ դաշինքը միջուկային զենքով զինված երկու հնարավոր հակառակորդ ունի՝ Չինաստանը և Ռուսաստանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031