«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել

Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին` հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում։

«Սրբազան Հոր հորդորով ընդդիմադիր խմբակցություններն այդ օրն ու այդ ժամին մարդու որդու հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Մենք պետք է տեղում լինենք։

Հավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը կխոսի նաև Շարժման վերադասավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով առաջիկայի անելիքները։

Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և դրանց հիման վրա կառուցենք ամենամեծ հաղթանակը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։

Եվ ուրեմն, հունիսի 17, ժամը 18։30, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031