Հոգևորականը մատուցում է ձեր հոգեհանգստյան կարգը, դրան էլ հաջորդելու է ձեր օղորմաթասը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

«Եկել եք հիմա ԱԺ նիստում քննարկում եք ուղերձի ձեր բովանդակությունը և մեզ մեղադրում եք՝ մենք հրաժարվում ենք գալ նիստի և քննարկենք ուղերձի բովանդակությունը, է քննարկում ենք հիմա»:

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Եկել, խոսում եք մեր ծրագրից, մենք պատասխանում ենք, ասում եք՝ վախենում եք գաք ծրագրից մեր հետ խոսել։ Ձեր տրամաբանությունը էրոզիայի է ենթարկվել ժողովուրդ ջան, ընդհանրապես եթե վախենայինք կգայինք։

Երեկ էլ Գառնիկ Դանիելյանն ասում է մեզանից վախենում են դրա համար չեն գալիս նիստի, բայց հակառակը, եթե վախենայինք՝ կգայինք։ Էն թթենու պատմությունն է, այդ ֆիլմը հիշում եք, չէ՞ որ ասում ա ՝ կլինի թողնես մի հատ քեզ ծեծեմ, կողքից նայեն, որ քեզ ծեծում եմ։

Բա ասում էիք ձայներն ունենք, ՔՊ-ականները միացել են, մի ժամ հետո 96 հատ մի ժամ տվեցիք, հիմա եկել ասում եք՝ ուղերձ, որը ոչ մի իրավաբանական ուժ չունի»,- ասաց Կոնջորյանը։

Ապա Կոնջորյանը հարց ուղղեց ընդդիմությանը. «Ժողովո՛ւրդ ջան, դուք ձեր կարգավիճակը զգո՞ւմ եք, զգո՞ւմ եք, և թե ձեզ հետ ինչ է անում Բագրատ Գալստանյանը։ Բագրատ Գալստանյանը մի հատ անվերջանալի, շարունակվող հոգեհանգստյան կարգ է մատուցում արդեն մի ամիս, ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգն է մատուցում։ Ես արձանագրում եմ, որ արդեն մեկ ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր հոգեհանգստյան կարգը և դրան էլ հաջորդելու է ձեր օղորմաթասը»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031