Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում, վրաններ են տեղադրվել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց: Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այս պահին բազմաթիվ վրաններ են տեղադրվել։

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո շարժման մասնակիցները երթով հասան Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանությունը թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց, ինչից հետո իրավիճակը մի քանի անգամ խիստ լարված էր։

Իրավիճակը հանդարտվելուց հետո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն վրաններ են տեղադրվել և քաղաքացիները գիշերն անցկացրել են այնտեղ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031