Ադրբեջանում շարունակվել է Ռաշիդ Բեգլարյանի գործով շինծու դատավարությունը. ինչ է նա «խոստովանել»

Բաքվում տեղի է ունեցել Խոջալուի ցեղասպանությանը մեղսակցության համար մեղադրվող Ռաշիդ Բեգլարյանի քրեական գործով հերթական դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Սաբունչիի շրջանային դատարանում Ֆիզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հրապարակվել են իբր հետաքննության փաստաթղթեր։

Հայտարարվել է, թե Ադրբեջանում հետաքննությունը պարզել է՝ Բեգլարյանի հաշվեհամարներին Ֆրանսիայից փոխանցվել է մոտ 2 մլն եվրո։ Ինքը Բեգլարյանը հայտնել է, թե Ֆրանսիայում ապրող որոշ մարդիկ այս գումարը նվիրաբերել են իրեն օգնելու համար մինչ ձերբակալությունը։

Հետաքննության ընթացքում Բեգլարյանի վերաբերյալ փաստեր են բացահայտվել, որոնց իրականության հետ աղերս ունենալուն դժվար է հավատալ:

Տղամարդը դատարանում ցուցմունք է տվել նախաքննությանը։

Իր ցուցմունքում նա նշել է, որ ծնվել է Ասկերանում և աշխատել որպես վարորդ:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը ներկայացրել է ցուցմունքի սղագրությունը, որի իսկությունը ստուգել հնարավոր չէ: Պարզ չէ՝ Բեգլարյանն իսկապե՞ս արել է նման հայտարարություններ, թե՞ այդպես է ներկայացրել թարգմանիչը, կամ՝ նրան ստիպել են արդյո՞ք տալ նման ցուցմունքներ:

Բանն այն է, որ, տղամարդու խոսքով, Վիտալի Բալասանյանի ղեկավարած խմբի կազմում եղել է ինքը, մասնակցել Խոջալուից տեղափոխվող կանանց ու երեխաների զանգվածային սպանությանը՝ իբր որովհետև ատում էին նրանց: Ըստ սղագրության՝ նա հավելել է, թե երբ կրակոցները սկսվել են, մի քանի հոգի սկսել են վազել դեպի Աղդամ։ Նրանք, ովքեր հետ են մնացել, գնդակահարվել են։ Այնուհետև զինված անձինք փորձնական կրակոց են արձակել դիակների վրա՝ համոզվելու, որ դրանք մահացած են։ Հետո մահացածների միջից իբր հանել ենթանկարժեք իրերն ու ոսկյա զարդերը, իսկ մեկ շաբաթ անց զինվորները դիակները զանգվածաբար հուղարկավորել են։

Ռաշիդ Բեգլարյանին մեղադրողն ասել է, որ նրա նախնական և այժմյան ցուցմունքների անհամապատասխանություն կա:

Բեգլարյանն ասել է, որ ինքը իր պատմած իրադարձություններին մասնակից չի եղել, բայց այդ մասին գիտի Սեգո Դոլուխանյանի խոսքերից, որը եղել է Բալսանյանի խմբի կազմում:

Բեգլարյանը հավելել է, որ իրեն ցույց են տվել վայրը, որտեղ զանգվածաբար հուղարկավորել են իբր սպանված ադրբեջանցիներին, ինքն էլ ցույց է տվել քննիչներին:

Երբ դատարանում նշվել է, որ Ռաշիդ Բեգլարյանը մեդալով է պարգևատրվել, վերջինս հայտարարել է, թե այդ տեղեկությունը ուռճացված է, ինքը դրանք ուռճացրել է, որ պետությունից փող ստանա։

Հիշեցնենք՝ ԼՂ բնակիչը նախորդ տարվա օգոստոսի 1-ին մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում և ձերբակալվել։

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Ռաշիդ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել միաժամանակ մի քանի հոդվածով:

Վերջինս մեղադրվում է իբր 90-ականներին Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար:

Ըստ հաղորդագրության՝ Բեգլարյանը մատնանշել է «իր կողմից խոշտանգումների ենթարկված անձանց», որոնց ինքնությունը բացահայտվել է, և քրեական գործով ճանաչվել են տուժող։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031